1963 թվականը նոր բացահայտումների տարի էր, քանի որ հենց այդ ժամանակ էլ սկսվեց մեր մեծ ճամփորդությունը:
Մշտապես ոգեշնչված լինելով և ձգտելով կատարելության` գործարանը բարեկարգվել էր համի գերզանցության հասնելու համար: BERTUZZI-ի բարձրորակ սարքավորումները պրոֆեսիոնալ որակավորված անձնակազմի հետ միասին նոր էջ բացեցին պահածոների ոլորտում։
ՍԿԻԶԲԸ
«Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս»-ն ի սկզբանե ուներ հստակ նպատակ՝ պատրաստել բարձրորակ արտադրանք բազմազան համային պրոֆիլով` հայ սպառողին մատուցելու լավագույն արտադրանքը: Արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլ կատարվում է մանրակրկիտ և բարձր որակով: Այս ջանասիրությունն է որ երաշխավորում է մեր առաքելության իրականացումը:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Bertuzzi Food Processing -ը հիմնադրվել է 1936թ.:
Bertuzzi-ի հիմնական գործունեությունը միշտ ուղղված է եղել մրգերի և բանջարեղենի վերամշակման սարքավորումների և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Մասնավորապես, Bertuzzi-ն նախագծում, արտադրում և մատակարարում է սարքավորումներ մրգի և բանջարեղենի արդյունաբերության համար:
ՈՐԱԿԸ
Գործարանն ունի սեփական լաբորատորիա ուր անցկացվում է որակի խիստ վերահսկողություն արտադրության յուրաքանչուր փուլում:
Գործարանում արտադրության բարձր որակը պայմանավորված է նաև աշխատակիցների մասնագիտական հմտություններով և բազմամյա փորձով:
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Արտադրության մեջ օգտագործվում է մաքրամաքուր ջուր, հայկական բերք ու բարիք:
Գործարանն ունի ավելի քան 50 անուն արտադրանք՝ տոմատի մածուկ, բանջարեղենային պահածոներ, մարինադներ, չորացված խոտաբույսեր, հյութեր, մրգային պյուրեներ և այլն: