ՊՈՄԻԴՈՐԻ ՉԻՐ ՌԵՀԱՆՈՎ ՁԵԹԻ ՄԵՋ
Լոլիկի չիր՝ ռեհանով, ձիթապտղի յուղի մեջ: Այս նրբահամ ուտեստը վստահաբար իր արժանի տեղը կգրավի ձեր ամենօրյա և տոնական սեղանին: Լոլիկի սիրահարներն անպայման կգնահատեն այս ուտեստը՝ պատրաստված մեր բաղադրատոմսով:
ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ ՍՈՎԵՏ
Այս խավիարն ունի հարուստ գույն և հաճելի նոստալգիկ բույր։
Պատրաստման համար օգտագործվում են թարմ սմբուկներ կեղևով, որոնք խորովվում են խաղողի մատների կրակի վրա՝ Խորհրդային Միության ավանդական սիրված բաղադրատոմսով:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՍՈՐՏԻ
Մեկ տարայի մեջ տարբեր բանջարեղեններով տեսականին ոչ միայն շատ համեղ է, այլև գեղեցիկ և տպավորիչ։ Այս նախուտեստը նրանց համար է, ովքեր հավասարապես սիրում են բոլոր բանջարեղենները։ Բանջարեղենային ասորտին համերի կատարյալ համադրություն է:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՍՈՐՏԻ ՁԵԹՈՎ
Ամռան շունչը պահպանված մեկ տարայում: Բանջարեղենային այս միքսը համեղ է ու պարզ: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր բոլոր բանջարեղենները շատ են սիրում և չեն կարողանում ընտրել դրանցից մեկը: Մեկ տարայում անհավանական համերի մեծ ընտրանի, որոնց համն ընդգծված է բարձրորակ բուսայուղով:
ՉՈՐ ԿԱՐՄԻՐ ՌԵՀԱՆ
Կարմիր Ռեհանը բուրավետ խոտաբույս է, որը սիրված է խոհարարության մեջ և հաճախ է օգտագործվում, որպես համեմունք: Ավելացրեք այն առանց բացառության բոլոր ապուրներին և արգանակներին, այն կբացահայտի ուտեստների համային հրաշալի հատկություններ: Այն ունի նաև մի շարք առողջարար հատկանիշներ: Ռեհանի տերևների և ծաղիկների օգտագործումը կարող են կանխարգելել տարբեր հիվանդություններ և խթանել առողջությունը:
ՉՈՐ ԿԱՆԱՉ ՌԵՀԱՆ
Կանաչ ռեհանը կոչվում է «արքայական»։ Դրա համը չի կարելի շփոթել որևէ այլ բանի հետ: Միայն մեկ պտղունցը բավարար է, թե աղցանները, թե ձուկը, թե միսը և թե սոուսները ձեռք կբերեն պայծառ համ և յուրահատուկ հոտ: Այն ունի անչափ հաճելի հոտ և նուրբ համ, ինչի պատճառով էլ հաճախ է օգտագործվում տարբեր ուտեստների մեջ։
ՉՈՐ ՄԱՂԱԴԱՆՈՍ
Մաղադանոսը խորհրդանշում հաղթանակի փառքը եւ բերկրանքը։ Մաղադանոսն ունի հարուստ համ և հաճելի բուրմունք, որն էլ հաղորդվում է այն ուտեստին որի մեջ ավելացվում է: Խոհարարության մեջ կիրառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում: Հրաշալի համադրվում է աղցանների, շոգեխաշած բանջարեղենի, ծովամթերքի և մսային ուտեստների հետ։
ՉՈՐ ՈՒՐՑ
Ուրցը անանուխի ընտանիքի ամենահաճելի բույրով և ամենաթարմ բույրով խոտաբույսն է։ Ուրցը հրաշալի խոտաբույս է, որն օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում: Այն Խոհարարության մեջ հիմնականում օգտագործվում է ուրցի տերևները: Այն ավելացնում են թեյերի, մսային, ձկնային ու բանջարեղենային կերակուրների մեջ, ինչպես նաև համեմում ապուրներն ու սոուսները:
ԽՆՁՈՐԻ ՀՅՈՒԹ
Titta խնձորը 100% բնական հյութ է, որը պատրաստվում է թարմ, հյութալի խնձորից։ Հյութեղ և անուշաբույր խնձորները ենթարկվում են սառը, ուղղակի ճզմման, ապա վերամշակվում են մանրաթելերի մի մասի պահպանմամբ՝ հյութին մրգի բոլոր օգտակար հատկություններն ու համը փոխանցելու համար: ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՋՈՒՐ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶ: