ՉՈՐ ԿԱՐՄԻՐ ՌԵՀԱՆ
Կարմիր Ռեհանը բուրավետ խոտաբույս է, որը սիրված է խոհարարության մեջ և հաճախ է օգտագործվում, որպես համեմունք: Ավելացրեք այն առանց բացառության բոլոր ապուրներին և արգանակներին, այն կբացահայտի ուտեստների համային հրաշալի հատկություններ: Այն ունի նաև մի շարք առողջարար հատկանիշներ: Ռեհանի տերևների և ծաղիկների օգտագործումը կարող են կանխարգելել տարբեր հիվանդություններ և խթանել առողջությունը:
ՉՈՐ ԿԱՆԱՉ ՌԵՀԱՆ
Կանաչ ռեհանը կոչվում է «արքայական»։ Դրա համը չի կարելի շփոթել որևէ այլ բանի հետ: Միայն մեկ պտղունցը բավարար է, թե աղցանները, թե ձուկը, թե միսը և թե սոուսները ձեռք կբերեն պայծառ համ և յուրահատուկ հոտ: Այն ունի անչափ հաճելի հոտ և նուրբ համ, ինչի պատճառով էլ հաճախ է օգտագործվում տարբեր ուտեստների մեջ։
ՉՈՐ ՄԱՂԱԴԱՆՈՍ
Մաղադանոսը խորհրդանշում հաղթանակի փառքը եւ բերկրանքը։ Մաղադանոսն ունի հարուստ համ և հաճելի բուրմունք, որն էլ հաղորդվում է այն ուտեստին որի մեջ ավելացվում է: Խոհարարության մեջ կիրառվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում: Հրաշալի համադրվում է աղցանների, շոգեխաշած բանջարեղենի, ծովամթերքի և մսային ուտեստների հետ։
ՉՈՐ ՈՒՐՑ
Ուրցը անանուխի ընտանիքի ամենահաճելի բույրով և ամենաթարմ բույրով խոտաբույսն է։ Ուրցը հրաշալի խոտաբույս է, որն օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում: Այն Խոհարարության մեջ հիմնականում օգտագործվում է ուրցի տերևները: Այն ավելացնում են թեյերի, մսային, ձկնային ու բանջարեղենային կերակուրների մեջ, ինչպես նաև համեմում ապուրներն ու սոուսները:
ՉՈՐ ՆԱՆԱ
Չորացրած նանան հայտնի դեղաբույս է, որը ստացվում է նանայի թարմ տերևները չորացնելով: Խոհարարության մեջ նանան ավելացնում են աղցաններին, բանջարեղենային ապուրներին, արգանակներին։ Օգտագործվում է մսային և ձկնային ուտեստներին բույր ավելացնելու համար: Հայտնի է նանայի թեյը, որը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար։
ՉՈՐ ԹԱՐԽՈՒՆ
Թարխունն արժեքավոր է առաջին հերթին իր համով։ Այն խոհարարության մեջ ամենահաճախ օգտագործվող հայտնի համեմունք է, ինչպես նաև ավանդական բժշկության մեջ օգտագործվող դեղամիջոց։ Խոհարարության մեջ թարխունը հիմնականում օգտագործվում է պահածոյացման, ինչպես նաև որպես չորացրած մսային ուտեստներին իր յուրահատուկ համը հաղորդելու համար: Անհնար է պատկերացնել իշխանն առանց թարխունի: