ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ
Արտադրության մեջ օգտագործվում են միայն Արարատյան դաշտում աճեցված ընտրված բանջարեղեն, ինչը խավիարի անզուգական համի գլխավոր գրավականն է:
Վայելեք հին, խորհրդային լավ ժամանակների համն ու հոտը:
Արտադրության գործընթացում չեն օգտագործվում արհեստական կոնսերվանտներ, ԳՄՕ-ներ, համային և բույրի հավելումներ:
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ
Մարինացված խաղողի տերևներն ունեն յուրահատուկ թթու համ, որը հիանալի կերպով լրացնում է ցանկացած մսային ուտեստ կամ աղցան: Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ԼԵՉՈ
Լեչոն ամենահայտնի սոուսներից է, որի բաղադրության մեջ մնում է քաղցր պղպեղ, լոլիկ և համեմունքներ:
Այն ունի արտասովոր և հաճելի բուսական համ, կարող է օգտագործվել շատ ուտեստներ պատրաստելու համար:
Փորձառու տնային տնտեսուհիները այն օգտագործում են տոմատի մածուկի փոխարեն իրենց խոհանոցում ճաշատեսակներին ավելի հարուստ համ և բույր հաղորդելու համար։
ԼՈԼԻԿԸ ՍԵՓԱԿԱՆ ՀՅՈՒԹԻ ՄԵՋ
Լոլիկը սեփական հյութում: Այս պահածոն ցուրտ եղանակներին կփոխարինի թարմ լոլիկին, և կծառայի որպես լրացում յուրաքանչյուր ուտեստի համար: Արտադրված է եվրոպական նորագույն տեխնոլոգիայով, որը պահպանում է բանջարեղենի բնական համը:
Բաղկացած է 60% ամբողջական լոլիկից և 40% լոլիկի հյութից՝ առանց գունանյութերի, կոնսերվանտների, աղի, քացախի կամ կիտրոնաթթվի։ Թարմ լոլիկի գերազանց փոխարինող ցանկացած ուտեստի համար:
ԽՈՐՈՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Խորովածի սեղանի պարտադիր ուտեստ է կրակի վրա խորոված բանջարեղենը։ Ի՞նչը կարող է ավելի համեղ լինել, քան խաղողի մատներից կրակի վրա խորոված բանջարեղենը: Համեղ ու պարզ կերակրատեսակ, որը փաստում է որ շքեղությունը պարզության մեջ է: Խորոված բանջարեղենը հայկական խոհանոցի ամենասիրելի ուտեստներից է:
ԱԽՈՐԺԱԿ
Ախորժակը սիրված նախուտեստ է, լոլիկով և կծու պղպեղով։ Այս արտադրանքի անվանումն արդեն իսկ խոսում է իր մասին՝ ախորժակ առաջացնող, համերը խտացնող, և ցանկացած սեղան զարդարող ուտեստ։