ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ
Եգիպտացորենի մարինացված կոճղերը շատ համեղ են և առողջարար։
Սա արևի լույսի պայծառ կենտրոնացումն է, որը հիանալի է տարբեր աղցանների համար։ Մարինացված եգիպտացորենի մեջ պահպանվել է
թարմ խրթխրթան հացահատիկի օգտակար հատկությունները և օրիգինալ խորտիկի տեսքը։ Այն կարող է զարմացնել ձեզ և ուրախ ձմեռային օր պարգևել:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՆԳ
Խրթխրթան մարինացված վարունգները հաճելի հավելում են ամենօրյա և տոնական սեղանին:
Նրանց քաղցր և կծու համը հիանալի կերպով լրացնում է աղցաններն ու տաք ուտեստները։ Մեր ընտրած համեմունքները Ձեր սեղանին հաղորդում են հրաշալի համերի բազմազանություն։
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲԱՄԻԱ
Աշխարհի խոհանոցներն օգտագործում են բամիան՝ որպես համեղ և առողջարար ուտեստների հիմնական բաղադրիչ: Այս բանջարեղենի թարմ պտուղները նման են կանաչ պղպեղի պատիճների, բայց ունեն «երեսապատված» մակերես, ծածկված են կարճ բարակ «մազերով» և աստղերի տեսք ունեցող խաչաձև շերտերով:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ ՁԵԹՈՎ
Մարինացված քաղցր պղպեղը իրենով համարվում է հրաշալի խորտիկ, բայց կարող է օգտագործվել նաև որպես տարատեսակ աղցանների բաղադրիչ: Գերազանց համի և գրավիչ տեսքի շնորհիվ մարինացված կարմիր պղպեղը միշտ տարածված է ախորժակային կծու նախուտեստների սիրահարների շրջանում:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲՐՈԿՈԼԻ
Մարինացված բրոկոլին յուրահատուկ, համեղ նախուտեստ է, որը հարմար է ոչ միայն ամենօրյա սեղանի համար, այլև դառնում է տոնական սեղանի ուտեստներից մեկը։ Մարինացված բրոկկոլին հաճելի կլինի և՛ մեծերին, և՛ երեխաներին:
Բացի այն, որ այս մթերքը եփելիս շատ համեղ է, այն պարունակում է վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ պաշար:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲՈՂԿ
Ահա խրթխրթան վիտամինային բողկը, որը մենք հաճույքով ուտում ենք աղցանների և խորտիկների տեսքով։ Մարինացված բողկը կարող է օգտագործվել որպես մսային ուտեստների և կողմնակի ճաշատեսակների հավելում։ Մարինացված բողկը լավ է նաև աղցանների մեջ՝ կծու կարտոֆիլով։