GN Group ընկերությունն մասնակցել է Anuga միջազգային ցուցահանդեսին:
Հոկտեմբեր 15, 2021
Սննդի և ըմպելիքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Միջոցառման ընթացքում օտարերկյա սպառողին ներկայացրեցինք մեր արտադրության մի շարք բրենդներ՝ Oki-Chmoki ջեմերը և Titta բնական հյութերը՝ պատրաստված Հայաստանի քաղցրահամ մրգերից, տան ջերմությունն ու հոգատարությունը հիշեցնող TTOO-ի մարինադները և Yemmi-ի համեղ տոմատի մածուկներն ու հյութերը:
Մեր արտադրանքները պատրաստված են 100% բնական բաղադրիչներից և չեն պարունակում կոնսերվանտներ կամ հավելանյութեր, ինչի շնորհիվ էլ արժանացել են այցելուների դրական արձագանքին ու բարձր գնահատանքին: Նրանց հիացրել է բնական հումքով պատրաստված անուշահամ արտադրանքը և ապրանքների բազմազանությունը։
Anuga - ն ամենամեծն է իր ցուցադրողների և ցուցահանդեսային տարածքի առումով: Այս տարի տեղի ունեցած ցուցադրությանը այցելել է 169 երկրից ավելի քան 70,000 հոգի, ակտիվ մասնակցություն է ունեցել ավելի քան 4,000 ցուցադրող՝ 98 երկրից։ Համաշխարհային ճանաչում ունեցող նմանատիպ ցուցահանդեսները հանդիսանում են արդյունաբերության համար լավագույն հարթակներից մեկը՝ ցուցադրելու սեփական ներուժը, մրցունակությունն ու զարմացնելու արտադրանքի որակով և համային երանգներով: