Արարատի Պահածոների Գործարանը Anuga 2021 ցուցահանդեսին

Հոկտեմբեր 15, 2021
Սննդի և ըմպելիքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Միջոցառման ընթացքում օտարերկյա սպառողին ներկայացրեցինք մեր արտադրության մի շարք բրենդներ՝ Oki-Chmoki ջեմերը և Titta բնական հյութերը՝ պատրաստված Հայաստանի քաղցրահամ մրգերից, տան ջերմությունն ու հոգատարությունը հիշեցնող TTOO-ի մարինադները և Yemmi-ի համեղ տոմատի մածուկներն ու հյութերը: